Զարուհի Բաբայանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

14:47   4 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է, մեղմ ժպտում է։ Զարուհի Բաբայանը կրում է մանուշակագույն, երեկոյան զգեստ, որը համադրել է բարձրակրունկների ու փոքրիկ պայուսակի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Որքան շքեղ եք», «Շատ գեղեցիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր գեղեցիկ պատկերաներով, լայն ամառային զգեստ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին գրառում չէր կատարել։ Սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցիկ կին», «Հրաշք»։



© NEWS.am STYLE