Ալեն Դելոնի թոռնուհու ներքնազգեստով ֆոտոսեսիան

11:31   4 սեպտեմբերի, 2013

Ալեն Դելոնի թոռնուհին՝ 27-ամյա մոդել Էլիսոն լը Բորժը, նկարահանվել է բրազիլական Joge ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում: Աղջիկն արդեն նկարահանվել է այնպիսի հայտնի ամսագրերի համար, ինչպիսիք են Vogue-ը, Grazia-ն եւ Vanity Fair-ը:

Էլիսոնն Ալեն Դելոնի ավագ որդու՝ Էնթոնիի եւ կաբարեի պարուհի Մարի-Էլեն լը Բորժի դուստրն է:

Ներքնազգեստի ֆոտոսեսիան բավական զուսպ է ստացվել: Էլիսոնը կեցվածք է ընդունել սեւ-սպիտակ սենյակում: Մոդելի մազերն անփույթ կերպով թափված են եւ ծածանվում են թեթեւ քամուց: Ոչ շատ վառ դիմահարդարումն ընդգծում է Էլիսոնի բնական գեղեցկությունը, իսկ բաց ներքնազգեստը ցուցադրում է աղջկա կատարյալ կազմվածքը:

Էլիսոն լը Բորժը հաջողակ մոդել է: Նա իր մուսան համարում է Ջամբատիստա Վալլիին: Մնացյալ ամեն ինչում նա իրեն պահում է միանգամայն սովորական աղջկա նման: Նա պաշտում է Հարրի Փոթերի մասին ֆիլմերը, սիրում է պիցցա, երբեմն մի գավաթ գարեջուր է խմում, իսկ նրա սիրելի հագուստը կարճ կիսատաբատն է:



© NEWS.am STYLE