«Մինչեւ չսիրես կյանքդ, կյանքդ քեզ չի սիրի»․ Սարգիս Գրիգորյանի հրապարակումը

18:38   4 սեպտեմբերի, 2020

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել զինվորական համազգեստով։

Instagram-յան էջում հրապարակված կադրին կից դերասանը գրել է․ «Մինչեւ չսիրես կյանքդ, կյանքդ քեզ չի սիրի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանը կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ էր։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․

«Երբ ուզում ես սատանայի ջրաղացին ջուր լցնել չարություն արա` նախանձիր, վրարավորիր, բամբասիր, կոտրիր, մատնիր և այլն։ Քեզ թվում է թե դա անում ես հանուն ինչ որ վեհ գաղափարների համար, որ դա է միակ ճանապարհը, բայց ՈՉ... Սխալվում ես դա տաքացնում ու հզորացնում է միայն չարին ու նրա իշխանությունը։ Չի կարող ատելությունը, վիրավորանքը, նախանձը, բանբասանքը լուսավոր ու դրական հարց լուծել։ Չի կարող ԵՐԲԵՔ։

Ես կողմնակից եմ սիրուն, քաղաքակիրթ շփմանը, մարդասիրությանը, ներողամտությանը։ Դու' ես որոշում եղբայր ոնց ապրես և ում շահերը պաշտպանես։

Սեր ու երջանկություն ինձ ու Ձեզ, եթե իհարկե ուզում եք»։



© NEWS.am STYLE