«Պենելոպե, բացահայտիր հավերժական երիտասարդության գաղտնիքը». հայտնի դերասանուհին՝ նուրբ վարդագույն մինի զգեստով եւ առանց ներքնազգեստի

10:19   5 սեպտեմբերի, 2020

Խավիեր Բարդեմի կինը՝ Պենելոպե Քրուզը, ներկայացրել է սլացիկ ոտքերն ու անթերի կազմվածքը։ 46-ամյա իսպանացի դերասանուհին հրաժարվել է ներքնազգեստից՝ կրելով նուրբ վարդագույն մինի զգեստ։

Գեղեցկուհին կադրերում ոտքը ոտքին գցած նստել է վարդերի ֆոնին, կերպարը համադրել է ատլասե բարձրակրունկ կոշիկների հետ։

«Պենելոպե, բացահայտիր հավերժական երիտասարդության գաղտնիքը», «Ով է ասել, որ իդեալ գոյություն չունի», «Շքեղ ու սեքսուալ», «Նայում եմ ու նախանձում», - հիացել են դերասանուհու հետեւորդները։



© NEWS.am STYLE