Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Սեւանա լճի ափից

22:28   5 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սեւանա լճի ափին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ, մարզակոշիկներ։ Նա հավաքել է վարսերը։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երկնքի ու Երկրի արանքում Մարդն է: Մարդը` որպես աշխարհի պորտալար... կյանքի երակ ու Սիրո «մատակարար»: Կոտրեցիր մարդուն` կկտրես պորտալարն ու կդադարի կենսական ուժը, որի սիրով էլ Աշխարհը շնչում է: Երկնքի ու Երկրի արանքում կյանքն է` ավազուտներում թաքնված երջանկությամբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Նազենին կրում էր սեւ գույնի երկարափեշ զգեստ, դեղին վերնազգեստ։ Նա հյուսել էր երկար վարսերը։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում էին արծաթե գոտին ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենին գրել էր․ «Ոճն այն է, ինչն արտահայտում է քո տրամադրությունը: Իսկ ո՞վ է որոշել, որ դեղինը մահվան գույնն է)) Դեղինն արևինն է ու ոսկունը) փայլուն) Իսկ ո՞րն էր այսօրվա ձե՛ր գույնը»։



© NEWS.am STYLE