«Գայթակղիչ» Instagram. հայտնիների՝ շաբաթվա հրապարակումները (ֆոտո)

17:05   5 սեպտեմբերի, 2020

Հայ հայտնիների անցած շաբաթվա ինստագրամյան հրապարակումներից շատերն առանձնացան շքեղ կերպարներով եւ գայթակղիչ լուսանկարներով, որոնց վրա էլ այս անգամ շեշտը դրեցինք: Այսպիսով, ամփոփելով հայտնիների  Instagram-ը, NEWS.am STYLE-ն առանձնացրել է շաբաթվա  «գայթակղիչներին»:

43-ամյա Գայանե Ասլամազյանն, օրինակ, իր հետեւորդներին հիացրել է սլացիկ կազմվածքով, որը ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհին շեշտել է մարմինն ընդգրիկող ոսկեփայլ զգեստով: Դերասանուհի-հաղորդավարուհու հմայքն, իհարկե, շտապել են գնահատել երկրպագուները՝ դրական մեկնաբանություններ թողնելով տեսանյութի ներքո:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gayane Aslamazyan (@gayane_aslamazyan)

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, որը, սովորաբար, աչքի է ընկնում սպորտային եւ casual ոճի կերպարներով, այս շաբաթ զարմացրել է իր հետեւորդներին. բանն այն է, որ Մարիամը ինստագրամյան էջում հրապարակել է մի լուսանկար, որում կարմիր շքեղ զգեստով է: Զգեստն ընդգծել է Մարիամի մարմինը, իսկ կարմիր շրթներկն ամբողջացրել դերասանուհու գեղեցիկ կերպարը:

Շոգ օրերին Դիանա Տոռեսը նախընտրում է հանգիստն անցկացնել լողավազանում, եւ, իհարկե, չի մոռանում երկրպագուների հետ կիսվել իր առօրյաով: Հերթական հրապարակման մեջ Դիանան լողազգեստով է, որով, բավական, գայթակղիչ տեսք ունի:

Դերասանուհի Էվա Խաչատրյանն էլ նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Էվան ներկայացել է զուսպ եւ հմայիչ կերպարում՝ կրելով կանաչ եթերային զգեստ եւ թագ: Ի դեպ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ հանուն գեղեցիկ կադրերի մտել է ճահիճը:

47-ամյա Արմինկան  ապացուցում է, որ ցանկացած տարիքում կարելի է ունենալ շլացնող տեսք եւ երեւալ ավելի երիտասարդ, քան թվերն են: ԱՄՆ-ում բնակվող երգչուհին լուսանկար է տեղադրել, որում սպիտակ զգեստով է. այն ընդգրկում է երգչուհու հմայքը՝ ցուցադրելով  նիհարակազմ մարմինը:

Իսկ Մայա Պողոսյանը շարունակում է հետեւորդներին գայթակղել իր երկար ու սլացիկ ոտքերով: Մայան նոր լուսանկարում գեղեցիկ ոտքերն ընդգծել է կարճ շրջազգեստի օգնությամբ:



© NEWS.am STYLE