Ռուսաստանցի միլիարդատերը Նաոմի Քեմփբելից պահանջել է վերադարձնել իր պարտքը

10:22   6 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանցի գործարարը եւ 6,7 մլրդ ռուբլի ունեցվածքի տեր Վլադիսլավ Դորոնինը հայց է ներկայացրել իր նախկին սիրեցյալի՝ սուպերմոդել Նաոմի Քեմփբելի դեմ։ Նա «սեւ հովազից» պահանջում է վերադարձնել թանկարժեք նվերները, ունեցվածքը եւ փողերը, գրում է TMZ պարբերականը:

998 Vladislav Doronin Photos and Premium High Res Pictures - Getty Images

Պարբերականի լրագրողների ձեռքում հայտնվել են փաստաթղթեր, որոնք 57-ամյա Դորոնինը ներկայացնել է դատարան։ Այնտեղ պնդում են, որ 50-ամյա աստղը երեք միլիոն դոլարից ոչ պակաս պարտք ունի իրեն։ Խոսքը գնում է դրամական միջոցների պարտքի եւ ինչ-որ գույքի մասին, որը նա չի վերադարձրել բաժանումից հետո։

Դորոնինն ու Քեմփբելը հանդիպել են 2008թ․-ին։ Հինգ տարվա ընթացքում ամբողջ աշխարհը հետաքրքրությամբ հետեւում էր նրանց սիրավեպին։ Միլիարդատերը սուպերմոդելներին ուշադրության շքեղ նշաններ է ցույց տվել, նրանք շատ են ճամփորդել իր հսկայական զբոսանավով։ Նվերների ցանկում կա մի տուն, որը գտնվում է թուրքական Կլեոպատրա կղզում։

998 Vladislav Doronin Photos and Premium High Res Pictures - Getty Images

2012 թվականին Մոսկվայում Դորոնինը իր սիրելիի համար կառուցել է տիեզերանավի տեսքով ֆուտուրիստական տուն, որը նախագծել է ճարտարապետ Զահա Հադիդը։ Շատ անգամ է զույգը հարսանեկան արարողություն ծրագրել, սակայն սկզբում խանգարել է Դորոնինի ամուսնալուծությունը կնոջ հետ, իսկ հետո՝ այլ գործեր։

2013թ․-ին զույգը բաժանվել է, իսկ յոթ տարի անց Դորոնինը Քեմփբելին դատի է տվել։ TMZ-ի լրագրողների հարցերին մոդելն ինքը դեռ չի պատասխանել։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE