Դիանա Մալենկոյի եւ սիրելիի սիրառատ գրկախառնությունը

13:31   6 սեպտեմբերի, 2020

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան եւ սիրելին ջերմ գրկախառնված են։ Հաղորդավարուհին կրում է պուտավոր պրինտով զգեստ։ Սիրառատ լուսանկարին կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան պատկերված էր ահռելի քարերի վրա։ Նա կրում էր սեւ երանգի լողազգեստն, ինչն էլ հաջողությամբ ընդգծել էր հաղորդավարուհու գեղեցիկ կազմվածքը։ Դիանան հրապարակումները չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE