Instagram-ն արգելափակել է Էվելինա Բլեդանսի՝ Դաունի համախտանիշով որդու հաշիվը

14:16   7 սեպտեմբերի, 2020

Instagram-ն արգելափակել է Էվելինա Բլեդանսի արեւ որդու հաշիվը։ Դերասանուհին իր միկրոբլոգում հայտնել է, որ անհետացել են 8 տարվա բոլոր հրապարակումները։

«Երեք ամիս ապացույցներից հետո, որ Instagram-ում Սյոմայի էջը, ինչպես եւ ենթադրվում է, վարում է նրա հայրը, Սյոմային, ամեն դեպքում, ջնջել են կանոններին չհամապատասխանելու համար։ Թե ինչ կանոնների, մենք այդպես էլ չհասկացանք։ Անձնագրերի նկարները, աջակցության կենտրոն նամակներն ու անձնական խնդրանքը չեն օգնել։ Անհետ կորել են 220 հազար հետեւորդ եւ 8 տարվա բովանդակություն կյանքի մասին, հիշողություն, մեծացում եւ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի հնարավորությունները կարծրատիպային հասարակությունում։ Անհետացել են մեր հոլովակները, որոնք նրբորեն  ծաղրում էին վախերը։ Անհետացել են մեր սեմինարները, ուր մենք ուրախորեն սովորում էինք զարգանալ։ Անհետացել են Սյոմայայի բոլոր ռոմանտիկ պատմությունները, անհետացել է ամեն ինչ»,- դժգոհել է Էվելինան։

Հետեւորդներն աջակցել են Բլեդանսին եւ խոսել նման էջերի նշանակության մասին։ «Անարդարդություն։ Սյոմայի կյանքը հարկավոր է գրքերում գրել, որ ծնողները չվախենան, իսկ հանրություն ընդունի այդ մարդկանց», «Այս ինչ է, վերադարձրեք Սյոմայի էջը։ Մենք նրան շատ ենք սիրում եւ հիանում ենք նրա հաջողություններով»,- գրել են երկրպագուները։

 



© NEWS.am STYLE