Տիմատիի ընկերուհին մեկնաբանել է սկանդալը. նրա սրահ այցելելուց հետո հաճախորդն այրվածքներ է ստացել (ֆոտո)

15:43   7 սեպտեմբերի, 2020

Անաստասիա Ռեշետովան՝ Տիմատիի սիրելին ու նրա որդու մայրը, հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում։ Օրերս Inhype Beauty սրահի հաճախորդը, որը պատկանում է մոդելին, հրապարակայնորեն բողոքել է ծառայություններից, որոնք իրեն մատուցել են այս հաստատությունում։ Նրա խոսքով՝ ինքը քիմիական այրվածքներ է ստացել մատնահարդարումից ու ոտնահարդարումից հետո։

Life պարբերականի տեղեկություններով՝ հաճախորդը տեղի ունեցածից հետո դիմել է սրահի ղեկավարությանը, որը վերադարձրել է պրոցեդուրայի համար վճարված գումարը։ Ընդ որում, բուժումը երկար է տեւել, իսկ վնասված մատները մշտապես ցավել են։

Анастасия Решетова ответила на обвинения получившей ожоги в ее салоне  россиянки: Внешний вид: Ценности: Lenta.ru

Ռեշետովան մեկնաբանել է իրավիճակն ու կարծում է, որ սրահի աշխատակիցները բախվել են, այսպես կոչված, սպառողի ահաբեկչությանը։ Նրա խոսքով՝ հաճախորդները հաճախ են հարձակվում գեղեցկության սրահների վրա, որոնք բարձր են գնահատում սեփական համբավը՝ երեւակյական հիվանդության համար գումարային փոխհատուցում ստանալու նպատակով։

«Սրահն առաջարկում է բժշկի այցելել, վճարել զննության եւ ախտորոշման համար եւ որոշել՝ ինչ անել։ Հաճախորդը հրաժարվում է եւ պարզապես «փոխհատուցման» սպասում սկանդալ չբարձրացնելու համար, իսկ գումարն առանց անհրաժեշտ փաստաթղթերի չստանալով՝ համացանցում սարսափելի վերնագրեր է տարածում փչացած եղունգների մասին»,- իր միկրոբլոգում գրել է Տիմատիի ընկերուհին։



© NEWS.am STYLE