Զեմֆիրայի երկրպագուն մահացել է սիրելի երգչուհու համերգի ընթացքում

10:03   7 սեպտեմբերի, 2020

Սանկտ Պետերբուրգում երգչուհի Զեմֆիրայի համերգի ընթացքում սրտի կանգից hետո մահացել է նրա երկրպագուներից մեկը։ Տղամարդուն անգիտակից վիճակում ամբոխից դուրս են բերել տեղում հերթապահող բժիշկները։

5-tv.ru-ն հայտնում է, որ բժիշկները տաս րոպե փորձել են նրան գիտակցության բերել։ Դրանից հետո փառատոնի անցկացման վայրին մոտեցել է շտապօգնությունը։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղամարդը մահացել է։

«Ռոսիսկայա գազետա»-ն հայտնում է, որ Զեմֆիրան Ռուսաստանում համերգներ չէր ունենում արդեն երկու տարի. 2018թ.-ի օգոստոսից նա փակվել է տնային ստուդիայիում՝ նոր սկավառակ ձայնագրելու համար, որն առաջինը կդառնա 2013թ.-ից հետո։ Եվ երկար ընդմիջումից հետո Զեմֆիրան առաջին անգամ ելույթ էր ունենում Ռուսաստանում՝ Stereoleto փառատոնի ընթացքում։ Ի սկզբանե այն ծրագրված էր հուլիսի 4-ին եւ 5-ին, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով ստիպված են եղել այն հետաձգել։



© NEWS.am STYLE