Նոր սանրվածք. Աստղիկ Սաֆարյանի ոճափոխությունը

15:20   7 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը փոխել է սանրվածքը։

Աստղիկը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նախապատվություն է տվել առավել բաց երանգի։ Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա սեւ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Երգչուհին բնական շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Վերադարձ իմ սանրվածքին»,- հրապարակումը մակագրել է նա։

Երգչուհին սեպտեմբերի 3-ին նշել է ծննդյան 34-ամյակը, թեեւ ինչպես ինքն է նշում, իրեն հավերժ 24 տարեկան է զգում: Աստղիկը յուրահատուկ ձեւով էր նշել ծննդյան օրը, ինչի մասին պատմել էր NEWS.am STYLE-ին: «Ծննդյանս օրերը հատուկ նշելու ցանկություն արդեն վաղուց չունեմ, փորձում եմ այդ օրերն անցկացնել սովորականի պես: Այս տարի էլ որոշեցի այն անցկացնել Բարսելոնայի շրջակայքում գտնվող հետաքրքիր մի վայրում, որը շատ հին է. այնտեղ սերնդեսերունդ փոխանցված գինեգործությամբ են զբաղվում, կից կան խաղողի մեծ այգիներ եւ գինու գործարան: Ամբողջ գործարանով շրջայց կատարեցի եւ ծանոթացա գինու պատրաստման ամբողջ ընթացքին, որից հետո էլ համտեսեցի տվյալ գործարանի տարբեր գինիները: Նման այցելություն ունեցել էի նաեւ Փարիզում, բայց իսկական կոլորիտով նման փորձն ավելի հաճելի էր»,- ասել  էր երգչուհին, որն ամեն կերպ աշխատում է իր վրա, որպեսզի տարիները զգացվեն ոչ թե իր արտաքինի, այլ հասունության վրա։



© NEWS.am STYLE