Քանյե Ուեսթը կիրակնօրյա ժամերգության ընթացքում «քայլել» է ջրի վրայով (ֆոտո, վիդեո)

13:35   7 սեպտեմբերի, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթն իր կիրակնօրյա ժամերգության ընթացքում երգչախմբի ու երեխաների հետ «քայել է» ջրի վրայով Աստվածաշնչում Հիուսուս Քրիստոսի նմանությամբ։ Քիմ Քարդաշյանի ամուսնուն դա հաջողվել է անել, քանի որ ջրի տակ թափանցիկ, պլաստմասե պլատֆորմ է եղել, որը ստեղծել է աստվածաշնչյան «ջրի վրա քայլելու» տպավորությունը։ Անկախ ազդեցիկ տեսարանից, օգտատարերը չեն գնահատել Քանյեի քայլը։

«Նման է պաշտամունքի», «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այս դեպքում ամեն ինչ կարգին է, այդ մարդը պարզապես չի կարող քրիստոնյա լինել։ Ի՞նչ հիմարություն է», «Ինչո՞ւ։ Ինձ համար սա շատ տարօրինակ է։ Նա Աստծո բարդույթ ունի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդներիը, որոնց շարքում եղել են թե հավատացյալներ, թե աթեիստներ։

View this post on Instagram

A post shared by Kanye Sunday Service (@kanyesundayservice) on

Ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը, ամուսնուն աջակցել է միջոցառման ընթացքում, միայն թե ժամերգությանը չի մասնակցել եւ իրադարձությունները տեսանկարել է Instagram-ի Stories բաժնում։

Ըստ Medialiks-ի, Peopletalk-ի նյութերի

 



© NEWS.am STYLE