«Սպայդերմենը միացել է չաթին». համացանցում հայտնել են Ուեսթի նոր հողաթափերի լուսանկարները

23:18   7 սեպտեմբերի, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է նոր հողաթափերի թողարկման մասին. Yeezy 450 Slide մոդելը վաճառքի կհանվի այս տարվա ավարտին, կոշիկների արժեքը կկազմի 65 դոլար։ Այս մասին հայտնում է Py_rates հաշիվը, որը հայտնում է մոդելների թողարկման մասին։

Կոշիկը պատրաստված է պենո նյութից, որի վերնահատվածը սարդոստայն է հիշեցնում։ Այդ պատճառով սոցիալական ցանցերում մոդելն անվանել են «սպայդերմեն», ինչպես նաեւ համեմատել պոկեմոնի ու մուլտֆիլմերի կերպարների կոշիկների հետ։

«Սպայդերմենը միացել է չաթին»,- այսպես է ազադարարել Py_rates հաշիվը նոր կոշիկի թողարկումը։



© NEWS.am STYLE