Բնական շպար. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

11:49   8 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Ռոզան սեւ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր դեկոլտեով զգեստ։ Ռոզան արձակել էր վարսերը, վառ ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն իրենց հիացմունքն էին հայտնել՝ մեկնաբանությունների հատվածում գրելով․ «Թագուհի», «Գեղեցկուհի», «Էլեգանտ», «Ինչ սիրուն եք»։



© NEWS.am STYLE