16:15 8 սեպտեմբերի, 2020Երգչուհի Ազիզան պատրաստվում է հարսանիքի, եւ այժմ ընթանում են արարողության ակտիվ պատրաստությունները։ Հարսանեկան արարողության համար արդեն իսկ 50 կգ կարմիր ձկնկիթ է գնվել, իսկ նորաձեւության սրահում պատրաստում են հարսնացուի զգեստը, որն, ըստ դիզայների մտահղացման, պետք է զարդարված լինի 11 մլն ռուբլի արժողությամբ Սվարովսկի քարերով։
View this post on Instagram
Սակայն օրերս, մինչ Ազիզյան զբաղվում էր հաճելի հոգսերով, նրա փեսացուին՝ մոսկվաբնակ ստոմատոլոգ Դավիթ Գրիգորյանին, «բռնացրել» ես «Դոմ 2»-ի աստղի գրկում։ Դա տեղի է ունեցել սկանդալային իրապատում-շոուի հերթական թողարկման նկարահանումների ընթացքում։ Մինչ Դավիթը գրկախառնվել է նախագծի մասնակից Յանա Շաֆեեւայի հետ, ներկաներից մեկը նկարել է նրանց։
Տեսանյութը ցուցադրվել է նախագծի հրապարակում։ Հանդիսատեսը շոկի մեջ էր։ Բավական չէ, որ Յանան կարող էր Դավիթի դստեր տարիքին լինել, նա աղջկա հետ սիրախաղ է սկսել իր հարսանիքի նախօրեին։ Առայժմ հայտնի չէ, թե այդ առնչությամբ ինչ է մտածում Ազիզան, քանի որ նա հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Ճանաչող մարդիկ նշում են, որ Դավիթ Գրիգորյանն ու Յանա Շաֆեեւան ծանոթացել են Վալերի Բլյումենկրանցի եւ Աննա Լեւչենկոյի հարսանիքի ընթացքում։ Արդեն այդ ժամանակ Դավիթն անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել աղջկա նկատմամբ եւ ամեն կերպ սիրախաղ է սկսել նրա հետ։
Աղբյուրը՝ Uznayvsyo