«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում». Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Բերդ քաղաքում

14:04   8 սեպտեմբերի, 2020

Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։ Մասնակիցները ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին եւ Երեւանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Մմիջոցառման մուտքն ազատ է։

Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների եւ տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:



© NEWS.am STYLE