Նիկաս Սաֆրոնովի որդին, որը կշռում է 250 կիլոգրամ, վնասվել է մանկական լողավազն նետվելիս

17:16   8 սեպտեմբերի, 2020

Նիկաս Սաֆրոնովի 29-ամյա որդին՝ ռուս դաշնակահար Լուկա Զատրավկինը, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում բողոքել է վնասվածքներից, որոնք ստացել է թուրքական Բելեկ քաղաքի հյուրանոցներից մեկում հանգստի ընթացքում։

Сын Никаса Сафронова пожелал весить 250 килограммов ради сходства со львом:  Люди: Из жизни: Lenta.ru

Երաժիշտը պարբերականին պատմել է, որ նետվել է մանկական լողավազանը՝ այն շփոթելով մեծերի լողավազայնի հետ եւ չի նկատել, որ այն ծանծաղ է։ «Ես ամբողջ ուժով վազեցի, թռա ու ծնկներով ընկա լողավազանը, որը հետո ճաքեց։ Մաշկը ծովում արագ է ապաքինվում, հույս ունեմ, որ եւս երկու, երեք օրից ավելի լավ կլինի»,- նշել է Զատրավկինը՝ հավելելով, որ արդյունքում լողավազանը փակել են վերանորոգման նպատակով։

Ай, шалунишка»: 200-килограммовый Лука Затравкин показал обнаженный торс •  СоцИнформБюро

Զատրավկինի խոսքով՝ նման միջադեպեր իր հետ հաճախ են տեղի ունենում, ինչի համար իրեն սիրում են ու հարգում։ «Պարզվեց՝ լողավազանում լողալն ինձ համար վնասվածքների առումով վտանգավոր սպորտ է»,- հավելել է Լուկան։



© NEWS.am STYLE