«Ջուրը սառն է, հոսքը՝ ուժեղ, տեսարանը՝ հրաշալի». Լիա Զախարյանի լուսանկարը Շաքիի ջրվեժից

23:41   8 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Կադրերն արվել են Շաքիի ջրվեժում։ Երիտասարդ դերասանուհին կարմր զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ «Կարծում եմ՝ շատերն իմ սթորիից արդեն տեղյակ են այս հրաշք վայրի մասին։ Շաքիի ջրվեժը Սիսիանում։ Ջուրը սառն է, հոսքը՝ ուժեղ, տեսարանը՝ հրաշալի։ Մնաց հասկանանք ես ինչպես եմ նայվում ջրվեժի մեջ/ջրվեժի հետ»,- գրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիան բաց երանգի համարձակ հանդերձանք էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Լիան Առանց շպարի էր, իսկ թաց վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Արկածներով եւ էքստրիմով լի ճանապարհը հաղթահարեցինք եւ հասանք գեյզեր։ Հրաաշք տեսարաան։ Գեյզերը մոտ 7 րոպեն մեկ սկսում է ուժեղ բլթբլթալ։ Հանքային ջուրը օգտակար է ոչ միայն բուժման, այլ նաեւ հիվանդությունների կանխարգելման առումով։ Արդյունավետ է նաեւ նյութափոխանակության խանգարմամբ եւ սակավարյունությամբ տառապողների բուժումը»:

Լուսանկարները՝ @theeiconn



© NEWS.am STYLE