Vetements-ը Balenciaga-ին մեղադրել է պլագիատի համար. Դեմնա Գվասալիան կրկնում է ինքն իրեն

20:06   8 սեպտեմբերի, 2020

Vetements-ի Instagram-յան էջում Diet Prada հաշվի ոգով հրապարակում է հայտնվել, որը նվիրված է պլագիատներին ու սկանդալներին նորաձեւության ոլորտում։ Բրենդը երկու մոդելի լուսանկար է հրապարակել, որոնք ստեղծվել են Դեմնա Գվասալիայի կողմից Vetements-ի (նա այն լքել է 2019թ.-ի սեպտեմբերին) եւ Balenciaga-ի (Դեմնան պաշտոնը զբաղեցնում է մինչ այսօր) ստեղծագործական տնօրենի պաշտոններում։ Խոսքը  Hello, my name is պիտակով իրերի մասին։ Առայժմ այնքան էլ հասականալի չէ՝ արդյոք հրապարակումն, իսկապես, մեղադրանք է, թե կատակ։

View this post on Instagram

A post shared by VETEMENTS (@vetements_official) on

Highsnobiety պարբերականը ենթադրում է, որ ապրանքանիշն այդ կերպ ակնարկել է, որ Դեմնա Գվասալիան նմանատիպ իրեր է ստեղծել Vetements-ի եւ Balenciaga-ի համար եւ դա, ի թիվիս մնացյալի, ապրանքանիշի ստեղծագործակan տնօրենի պաշտոնից նրա հեռանալու պատճառ է դարձել։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Getty images

 



© NEWS.am STYLE