«Արեւոտ»․ Սոֆի Դեւոյանի լուսանկարը

15:14   9 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, պարուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին կրում է սեւ զգեստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Արեւոտ»։ Սոֆիի հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Արեւ աղջիկ», «Սիրուն», «Աննկարագրելի, չքնաղ հրեշտակ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կապույտ պիջակ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ Պարուհին վարդագույն պայուսակ էր կրում, իսկ ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ էր։ «Իմ սիրուն Երեւան»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE