Դիետա «Ընտելացում»

18:16   26 սեպտեմբերի, 2020

Անհրաժեշտ է  աստիճանաբար ընտելանալ ճիշտ սնվելուն: Հենց այդ պատճառով տվյալ սննդակարգը 6 փուլի է բաժանվում` 3-ական օրով:

1-ին փուլ.

Ուտելն արգելված է: Ջուր կարելի է խմել այնքան, որքան պահանջում է օրգանիզմը: Առաջին փուլում հնարավոր է  3-4 կգ-ով նիհարել:

2-րդ փուլ.

Օրը 4  անգամ մեկ բաժակ մածուն ենք խմում:

3-րդ փուլ.

Առավոտյան մածունը լրացնում ենք վարսակի շիլայով, կարելի է` արագ պատրաստված: Սննդի մնացած 3 ընդունումներին` միայն մածուն:

4-րդ փուլ

Նախաճաշ. մածուն եւ վարսակի շիլա:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Սննդի մնացած 2 ընդունումները` մածուն:

5-րդ փուլ

Նախաճաշ. մածուն եւ վարսակ:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Հետճաշիկ. 200 գ ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի եւ կարտոֆիլի:

Ընթրիք. մեկ բաժակ մածուն:

6-րդ փուլ.

Նախաճաշ. մածուն եւ վարսակի շիլա:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Հետճաշիկ. 200 գ հնդկաձավարի շիլա:

Ընթրիք. 200 գ ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի եւ կարտոֆիլի, մեկ բաժակ մածուն:

Վերջին փուլի ավարտից հետո անհրաժեշտ է շարունակել 4-անգամյա սնունդը փոքրիկ չափաբաժիններով: Սննդակարգի ընթացքում ստամոքսի չափերը նվազում են, այդ պատճառով շատ ուտելու ցանկություն չի մնում: 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE