«Արձանիկը տեսե՞լ ես». Բորոդինան ու Մորգենշտերնը սկանդալ են բարձրացրել միջոցառման ընթացքում

10:11   9 սեպտեմբերի, 2020

Մոսկվայում անց է կացվել «Moda Topical» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում շոու-բիզնեսի աստղերին։ Սակայն միջոցառումն առանց սկանդալի չի անցել. «տարվա կանայք» անվանակարգում հաղթել է երգիր Մորգենշտերնը՝ էլեգանտ, մեծ կնոջ կերպարում, որը խալաթ եւ մորթի է կրում։ Մրցանակը լուրջ հարցեր է առաջացրել մեկ այլ դափնեկրի՝ Քսենիա Բորոդինայի մոտ։ Բեմ բարձրանալով որպես ամենաոճային հաղորդավարուհի մրցանակ ստանալու համար՝ Քսենիան քննադատության է ենթարկել ամսագրի որոշումը հենց «տարվա կնոջ» աչքի առաջ։

«Ուզում եմ ասել Ջիգանի կնոջ խոսքերով, որի հետ ընկերական հարաբերություններ ունեմ. չեմ ցանկանում արթանանալ աշխարհում, ուր տարվա կին է դառնում Մորգենշտերնը։ Մենք էստրադայում մեծ քանակով գեղեցիկ կանայք ունենք։ Ես հիմա ոչ մի դեպքում իմ մասին չեմ խոսում։ Մենք շատ կանայք ունեն, նրանք բոլորը գեղեցիկ են։ Ես կարծում եմ, որ այս գործն ավելի ուշ հարկավոր է վերանայել»,- հաղորդավարուհու խոսքերը մեջբերել է Super-ը։

View this post on Instagram

A post shared by NOVOSTI_SMI (@novosti_smi) on

Մորգերշետրնը չի լռել ու բղավել է. «Արձանիկ ես տեսել»։ Ականատեսների խոսքով՝ մրցանակաբաշխության ավարտից կես ժամ անց դահլիճից դուրս գալիս, ուր հանձնվում էին մրցանակները, Մորգենշետրն ու Քսենիա Բորոդինան հազիվ չեն կռվի բռնվել զգեստապահարանի մոտ, ժամանակին միջամտել է անվտանգությունը։

Աղբյուրը՝ Super

 



© NEWS.am STYLE