«Կենսակերպ». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

10:41   9 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգոի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին կարմիր շապիկ է կրում։ Իննան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Կենսակերպ»,- հրապարակումը մակագարել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց, կարմիր, մարմինն ընդգրկող զգեստ էր կրում, որը համադրել էր բաց երանգի բարձրակրունկների եւ փոքրիկ պայուսակի հետ։ Իննան հավաքել էր վարսերը, նախընտրել վառ կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան․ «Անիրական գեղեցկություն»,«Հրեշտակ», «Սիրուն»։

 

 



© NEWS.am STYLE