Մահացել է «Դաշնակահարը» ֆիլմի օսկարակիր սցենարիստը

11:03   9 սեպտեմբերի, 2020

86 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դրամատուրգ,  ադապտացված լավագույն սցենարի համար «Օսկարի» մրցանակակիր Ռոնալդ Հարվուդը, հայտնում է The Daily Telegraph-ը։

Սցենարիստի մտերիմները հայտնել են, որ նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին բրիտանական Սասեքս կոմսությունում գտնվող իր տանը։

Հարվուդը 2003թ.-ին «Օսկարի» է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Դաշնակահարը» ֆիլմի համար։ Նա 2008թ.-ին «BAFTA» մրցանակ է ստացել «Սկաֆանդրը եւ թիթեռը» ֆիլմի սցենարի համար։ Ացենարիստը 2010թ.-ին ասպետական տիտոսի է արժանացել ու դարձել սեր Ռոնալդ Հարվուդ։



© NEWS.am STYLE