Կանայք, ԼԳԲՏ ներկայացուցիչներ ու ազգային փոքրամասնություններ. նոր պահանջներ «Օսկարի» հավակնորդների համար

12:31   9 սեպտեմբերի, 2020

Ամերիկյան կինոակադեմիան նոր ստանդարտներ է ներկայացրել, որոնց պետք է համապատասխանեն ժապավենները «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը։

Նոր կանոնները մտցվել են ռասսակայն, էթնիկ, սեքսուալ եւ այլ փոքրամասնությունների, ինչպես նաեւ կանանց նկատմամբ ճնշման դեմ պայքարի նպատակով։ Այժմ չորս չափորոշիչ կա, որոնցից նվազագույնը երկուսը պետք է պահպանվեն, որպեսզի ժապավենը կարողանա հավակնել տարվա լավագույն ֆիլմ կոչմանը։

Առաջին հերթին դերասաններից մեկը, որը կատարում է առաջին կամ երկրորդ պլանի դերը, պետք է ռասսայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինի։ Եթե հնարավոր չէ կատարել այս պայմանը, մնացած խմբի նվազագույնը մեկ երրորդը պետք է կանայք, ռասսայական, էթնիկ փոքրամասնությունների, ԼԳԲՏ-ի ներկայացուցչներ եւ սահմանափակ կարողություններով մարդիկ լինեն։

Նմանատիպ պահանջներ առաջ կքաշվեն նաեւ ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմի առաջ, նրանք ներառված են առանձին կետում։ Խոսքը ռեժիսորների, սցենարիտսների, կոմպոզիտորների, կոստյումների նկարիչների, գրիմարարների, խմբագիրների, պրոդյուսերների եւ այլոց մասին է։



© NEWS.am STYLE