«Այս տարվա մեր ծովը մեր Սեւանա լիճն է». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

19:39   9 սեպտեմբերի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարը Լուսինեն հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Այս տարվա մեր ծովը մեր Սեւանա լիճն է»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու եւ դստեր՝ Արիանայի հետ։ Նրանք երեքն էլ ամառային հանդերձանքով էին։ Լուսինեն նստել էր ամուսնու գոգին, իսկ դուստրն՝ իր։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Երեքով»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE