Սարիկ Անդրեասյանը սերիալ է նկարում սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյի մասին

14:53   9 սեպտեմբերի, 2020

Մեկնարկել են «Չիկատիլո» անունը կրող սերիալի նկարահանումները։ Բազմասերիանոց ֆիլմի պրոդյուսերները Սոֆյա Կվաշիլավան եւ Սարիկ Անդրեասյանն են։ 36-ամյա պրոդյուսերը հանդես կգա նա որպես ռեժիսոր-բեմադրիչ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Okko ծառայության մամուլի կենտրոնին։

«Մեծ սերիալի վրա սա իմ առաջին աշխատանքային փորձն է, այդ պատճառով ես ու իմ թիմը գիտակցում ենք ամբողջ պատասխանանատվությունն ինչպես հանդիսատեսի, այնպես էլ Okko ծառայության հանդեպ։ Մենք մեր առաջ ամբիցիոզ ստեղծագործական խնդիրներ ենք դնում։ Սա սարսափելի պատմություն է, եւ մենք կփորձենք առավելագույնս արդար մատուցել այն»,- մամուլի ծառայությունը մեջբերել է ռեժիսորի խոսքերը։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

Գլխավոր դերակատարների անուններն առայժմ հայտնի չեն։

Անդրեյ Չիկատիլոն խորհրդային սերիական մարդասպան է։ 1982-1990թթ. նա Ռոստովի շրջանում եւ ԽՍՀՄ այլ տարածքներում 43 սպանություն է կատարել։ 1994թ.-ին հանցագործը մահապատժի է ենթարկվել։ Նրա սպանություններն ընկած են «Քաղաքացի Իքս», «Էվիլենկո» եւ «Համար 44» ֆիլմերի հիմքում։



© NEWS.am STYLE