«Նուրբ». Էլեն Ասատրյանի վառ կերպարը

21:45   9 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին հավաքել է մազերը։ Էլենը նախապատվություն է տվել վառ շպարի. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել դերասանուհուն. «Նուրբ»։  

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաճկոն։ Վարսերը հավաքված էին, նախընտրել էր նուրբ, միեւնույն ժամանակ դիմագծերն ընդգծող շպար։ Ձեռքերում ծաղիկների փունջ էր պահում։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սեղմեմ մի կոճակ` Եվ մարդկանց հոգում Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…»։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto

 

 



© NEWS.am STYLE