Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը շնորհավորել է իր հայ կնոջ ծննդյան օրը

16:59   9 սեպտեմբերի, 2020

«Ժայռ» մականունով հայտնի Դուեյն Ջոնսոնը, որը երկրորդ տարին շարունակ, «Forbes» ամսագրի վարկածով գլխավորում է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, ծննդյան օրվա առիթով հուզիչ շնորհավորել է կնոջը՝ Լորեն Հաշիյանին։ Դերասանը մեջբերել է  «AC/DC» ռոք խմբի հիթը՝ «You Shook Me All Night Long»։

View this post on Instagram

A post shared by therock (@therock) on

«Նա արագ մեքենա էր, նա մաքուր էր պահում շարժիչը, գրողը տանի, նա լավագույն կինն էր, որի ես երբեւեէ տեսել եմ»։

Դերասանը կնոջը շնորհակալություն է հայտնել, որ նա իրենց «մեծ շարժիչին» օգնում է աշխատել (նկատի ունի ընտանիքը) ներդաշնակությամբ ու մեծ սիրով։

Սիրավեպը բռնկվել է դեռ 2007թ.-ին, իսկ 2013թ.-ին զույգն առաջին անգամ միասին հայտնվեց «Бросок кобры-2: Возмездие» ֆիլմի սահմանափակ ցուցադրությանը, որում Ջոնսոնի հետ խաղացել են Բրյուս Ուիլիսը եւ Չենինգ Տատումը։ Երկու տարի անց ծնվեց Լորենի եւ Դուեյնի առաջին դուստրը՝ Ժասմինը, իսկ 2018թ.-ի գարնանը՝ Թիանան։ Եվ միայն նախորդ տարի՝ 12 տարվա համատեղ կյանքից հետո, զույգն ամուսնացել է։



© NEWS.am STYLE