Սաշա Բարոն Քոենը գաղտնի նկարահանել է «Բորատ» ֆիլմի շարունակությունը

23:16   9 սեպտեմբերի, 2020

Դերասան եւ կատակերգու Սաշա Բարոն Քոենը գաղտնի նկարահանել է «Բորատ» ֆիլմի երկրորդ մասը՝ 2006 թվականի իր գլխավոր հիթի շարունակությունը: Քոենը նույնիսկ հասցրել է սիքվելը ցուցադրել կինոարդյունաբերության մի քանի ներկայացուցիչների։ Այս մասին գրում է Collider-ը։

Ինչպես հայտնում են աղբյուրները, «Բորատ»- ի սիքվելում գլխավոր հերոսը, որն արդեն ծանոթ է հանրությանը, մարդկանց հետ շփվելու համար քողարկվում է։ Ժապավենի սյուժեի մանրամասները բացակայում են։

Հայտնի չէ նաեւ, թե ում գումարով է Քոենը նկարահանել այն, բայց Collider-ը ենթադրում է, որ դա սթրիմինգային ծառայություններից մեկն է (առաջին մասը թողարկել է FOX-ը):

Մի քանի շաբաթ առաջ Քոենին Բորատի կերպարով նկատել էին Լոս Անջելեսում նկարահանումների ժամանակ։



© NEWS.am STYLE