Երկու անընդմեջ վիժումներից հետո Ալեք Բոլդուինի կինը լույս աշխարհ է բերել հինգերորդ երեխային

10:08   10 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիան, որդուն է լույս աշխարհ բերել։ Ընտանիքում ուրախալի իրադարձության մասին 36-ամյա Բոլդուինը հայտնել է Instagram-ի իր էջում ու հրապարակել փոքրիկի լուսանկարը։

«Նա հիասքանչ է, եւ մենք անհավանական երջանիկ եք։ Մնացեք այստեղ՝ անունն իմանալու համար»,- լուսանկարը մակագրել է Հիլարիան։

Алек и Хилария Болдуин с новорожденным сыном

Բոլդուինը հերթական հղիության մասին հայտնել է ապրիլին։ Դերասանի կինն անցած տարվա ընթացքում երկու վիժում է ունեցել։ Նորածինն ընտանիքի հինգերորդ զավակն է։ Ամուսինների ավագ դուստրը՝ Կարմենը յոթ տարեկան է, իսկ որդիներ Ռաֆայելը, Լեոնարդոն ու Ռոմեոն համապատասխանաբար հինգ, չորս եւ երկու տարեկան են։ Ալեքը նաեւ 24-ամյա դուստր ունի՝ Այրլենդը, որը լույս աշխարհ է եկել դերասանուհի Քիմ Բեդսինջերի հետ ամուսնության ընթացքում։

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE