Կարճ զգեստ, սլացիկ ոտքեր. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:37   10 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ զգեստ է կրում։ Հագուստն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկն այն համադրել է կարմիր կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարի։

Օրեր առաջ երգչուհին ոճափոխության էր դիմել։ Աստղիկ Սաֆարյանը փոխել էր սանրվածքը՝ նախապատվություն տալով ավելի բաց երանգի։ Նա հրապարակված լուսանկարում սեւ շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Երգչուհին բնական շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Վերադարձ իմ սանրվածքին»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE