15:45 10 սեպտեմբերի, 2020Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
View this post on Instagram
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց վարդագույն վերնաշապիկ է կրում։ Զառան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու շտապել հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ եւ տաղանդավոր»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի շապիկ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Ի դեպ, Զառան վերջերս է ոճափոխության դիմել՝ նախապատվություն տալով առավել վառ երանգի։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել. «Անթերի»: