«Երբեք մի օգտագործեք «էժան» բառը. ցանկացած մեկը կարող է շքեղ տեսք ունենալ անգամ ոչ թանկարժեք հագուստով». Կարլ Լագերֆելդն այսօր կդառնար 87 տարեկան

16:34   10 սեպտեմբերի, 2020

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ծնվել է աշխարհահռչակ դիզայներ, լուսանկարիչ ու հավաքորդ Կարլ Լագերֆելդը: Նորաձեւության արքան, ինչպես նրան անվանում են մոդայի աշխարհում, այսօր կդառնար 87 տարեկան: Գերմանացի դիզայները մինչեւ կյանքի վերջին օրերը եղել է իտալական Fendi եւ ֆրանսիական Chanel նորաձեւության տների գլխավոր դիզայները: Նա 1984 թ-ին նաեւ հիմնել է իր սեփական՝ Karl Lagerfeld նորաձեւության տունը:

Լագերֆելդը մահացել է 2019 թ-ի փետրվարի 19-ին՝ քաղցկեղի հետեւանքով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դիզայների հետաքրքիր պատկերացումները՝ նորաձեւության, էժան հագուստի, կյանքի ու տարիքի մասին:

Karl Lagerfeld, the Designer Who Dressed to Survive | The New Yorker

«Գիտե՞ք՝ լուսանկարների ինչն եմ սիրում՝ այն, որ դրանք պահում են այն պահը, որն արդեն գնացել է, որն այլեւս ետ չես բերի»:

«Այդքան շատ զոհողությունների մի դիմիր, քանի որ, եթե զոհես ամեն ինչ, այլեւս ոչինչ չես կարող տալ ինչ-որ մեկին, եւ ոչ ոք քո մասին էլ չի հոգա»:

«Միակ սերը, որին ես հավատում եմ, մայրական սերն է դեպի երեխան»:

«Մարդիկ, որոնք ստեղծագործական աշխատանք են կատարում, միայնակ մնալու կարիք ունեն. չես կարող անընդհատ լինել ուշադրության կենտրոնում եւ պահպանել կրեատիվությունդ: Ինձ նման մարդկանց համար միայնությունը հաղթանակ է»:

Heroes: Karl Lagerfeld | V Magazine

«Երբեք մի օգտագործեք «էժան» բառը: Այսօր ցանկացած մեկը կարող է շքեղ տեսք ունենալ անգամ ոչ թանկարժեք հագուստով (հարուստներն էլ են, ի դեպ, այդպես անում): Այսօր ցանկացած մակարդակի վրա կարող ես գտնել լավ դիզայն: Դու կարող ես աշխարհի ամենաշքեղ կերպարը դառնալ սովորական շապիկով ու ջինսով էլ՝ ամեն ինչ քեզանից է կախված»:

«Դիետան միակ խաղն է, որը հաղթում ես կորցնելու շնորհիվ»:

«Ներկայանալի արտաքինը շատ կարեւոր է, որպեսզի մարդկանց ուշադրությունը սեւեռես քո հոգու վրա»:

Remembering Karl Lagerfeld on the first anniversary of his death | Vogue  Paris

«Գրքերն, ասես, թմրանյութ լինեն, որոնք չունեն չարաշահման խնդիր: Ես երջանիկ «զոհն եմ» գրքերի»:

«Նորաձեւությունը հագուստի միջոցով արտահայտվող  իրականության լեզուն է»:

«Երիտասարդությունը քո ապրելակերպի մասին է, ոչ թե տարիների»:

Մեջբերումները՝ Goodreads.com-ից                                                      

Լուսանկարները՝ Getty Images, Dimitrios Kambouris/ Getty Images, V Magazine, Patrick McMullan



© NEWS.am STYLE