«Քայլող մեռյալները» սերիալը կավարտվի 2022-ին 11-րդ եթերաշրջանով

22:19   10 սեպտեմբերի, 2020

«Քայլող մեռյալները» սերիալը կավարտվի 2022թ.-ին 11-րդ եթերաշրջանով։ Այն բաղկացած կլինի 24 էպիզոդից, սակայն դրանով տիեզերքի պատմությունը չի ավարտվի։ Բացի արդեն իսկ հայտարարված սփին օֆերից՝ եւս մեկ սերիալ կթողարկվի. այն նվիրված կլինի Դերիլ Դիքսոնին եւ Քերոլ Պելետեին։ Շոուի պրեմիերան սպասվում է 2023թ.-ին։

«Քայլող մեռյալները» սերիալը թողարկվել է 2010թ.-ին, իսկ 2020թ.-ին պետք է ավարտվեր, սակայն համավարակի պատճառով եզրափակիչ էպիզոդի ցուցադրումն ապրիլից հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր։

Ходячие мертвецы 11 сезон - дата выхода 1 серии, трейлер, когда выйдет  сериал в России

Հայտնիության գագաթնակետին գտնվելու ընթացքում «Քայլող մեռյալներն» առաջ է անցել «Գահերի խաղից»։ Յոթերորդ եթերաշրջանի առաջին սերիալի պրեմիերան 17,3 մլն հանդիսական է ունեցել։ Սակայն ստեղծողները ձգել են սյուժեն, սկսել են ազատվել հեռուստադիտողի կողմից սիրված հերոսներց, ինչը բուռն արձագանք է առաջացրել։ Արդյունքում սերիալը ընդամենը 4 մլն երկրպագու է ունեցել՝ մեծամասամբ Նորման Ռիդուսկի երկրպագուները։



© NEWS.am STYLE