Ելենա Տեմնիկովային մեղադրել են երգի պլագիատի համար. երգչուհին յուրացրել է ուրիշի կնկներգը

23:09   10 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Ելենա Տեմնիկովան ներկայացրել է «Фаталити» անունը ստացած նոր երգը։ Պարզվել է՝ երգը գրեթե ամբողջությամբ բելառուս երգչուհի ONINO-ի հիթի կրկնօրինակն է։ «StarHit» պերբերականը հրապարակել է պլագիատի ապացույցները։

Երգի պատմությունը, որը երկու արտիստների միջեւ տարաձայնության պատճառ է դարձել․ սկսվել է երեք տարի առաջ. այդ ժամանակ ONINO-ն ապրել է Մինսկում եւ երազելով հայտնի կոմպոզիտոր դառնալ՝ նոր մեղեդիներ է ստեղծել։

«Ես համագործակցել եմ բելառուս արտիստների հետ, միաժամանակ փորձում էի հասնել ռուս աստղերին։ Տարբեր երգեր եմ ուղարել էլեկտրոնային հասցեներին, որոնք նշված են կատարողների պաշտոնական կայքերում։ Նրանցից մեկը Ելենա Տեմնիկովան էր, որի ստեղծագործությունն ինձ շատ էր դուր գալիս, եւ ես «Фаталити» երգը գրել եմ հենց նրա համար։ Պատասխան չեղավ։ Ես հասկանում էի, որ որեւէ այլ մեկի չէի ցանկանում առաջարկել այդ երգը, բայց ցանկանում եմ, որ մարդիկ լսեն այն։ Այդ պատճառով որոշեցի ինքս երգել։ 2018թ.-ին թողարկվել է «Фаталити» երգը»,- նշել է երգչուհին։



© NEWS.am STYLE