Մահացել է «Գահերի խաղ»-ի եւ Բոնդի մասին ֆիլմի աստղը

18:01   10 սեպտեմբերի, 2020

82 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դայանա Ռիգը, որը մարմնավորել է Օլեննա Թիրելի՝ Յոթ թագավորությունների ամենազհոր տներից մեկի փաստացի ղեկավարին, հայտնում է BBC-ն։

1969թ.-ին Ռինգը հայտնիություն է ձեռք բերել որպես «Ձերդ գերազանցության գաղտնի ծառայություն» ֆիլմի աստղ, որում մարմնավորել է Թրեյսի դի Վինչենցոյի կերպարը՝ Բոնդի միակ ընկերուհին, որին հետ 007 գործակալն արդյունքում ամուսնացել է։

Оленна Тирелл. Все интересное о персонаже | ВКонтакте

Ռիգը նաեւ գլխավոր դերերից մեկն է խաղացել «Վրիժառուները» սերիալիում, որը թողարկվել է 1960-ին, ինչպես նաեւ հայտնվել «Բժիշկ Ով»-ի էպիզոդում։ Դերասանուհին խաղացել է նաեւ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նկարված շղարշ», «Ալպիական հեքիաթ», «Հիվանդանոց», «Չարն արեւի տակ» եւ «Շնչիր հանուն մեզ»։ 



© NEWS.am STYLE