13 հայ դիզայներ կներկայանան London Fashion Week-ի ընթացքում Fashion Scout-ի օնլայն ցուցադրությանը

18:25   10 սեպտեմբերի, 2020

13 հայ դիզայների հավաքածուներ կցուցադրվեն Fashion Scout թվային հարթակում՝ London Fashion Week-ի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-22-ը:

«Աշխարհը դադար տվեց, բայց մեր ստեղծագործ դիզայներները` ոչ: Մենք ներկայանում ենք ցուցադրության նորովի՝ թվային ձևաչափով: Առաջին անգամ 13 հայ դիզայներներ/բրենդեր (Arigatorosian, Damink, LOOM Weaving, RUZANE, Soncess, Nelly Serobyan, 47 jewellery, Bags with Amore, MADE BY, Galine Vartanian, Seda Manukyan by Atex Fashion, Z.G.EST, Demiurge) կներկայացնեն իրենց հավաքածուները FASHION SCOUT-ի թվային հարթակում:

Միջոցառումը իրականացվում է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկանան տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ»,- նշում է Նորաձևության և դիզայնի պալատի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը, որի կարծիքով՝ սա հիանալի հնարավորություն է հայ դիզայներների համար ցուցադրելու իրենց արտադրանքը, միջազգային շուկա մուտք գործելու և զարգացնելու իրենց բրենդերը: Նրանցից ոմանք իրենց առաջին միջազգային դեբյուտն են անում այս թվային նորաձևության ընթացքում:

 



© NEWS.am STYLE