Be Yourself. «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի նոր՝ գունեղ տեսահոլովակը

18:05   11 սեպտեմբերի, 2020

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝  Be Yourself երգի հիման վրա: Անգլալեզու ստեղծագործության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարութ Թեւոսյանը:

14-ամյա երգչուհու նոր երգն այն մասին է, որ չպետք է հանձնվել եւ փորձել փոխել էությունը` «գնա առաջ եւ մի նայիր ետ, ոչ մի վատ բան չկա, երբ այնպիսին ես, ինչպիսին կաս»,-ասվում է կրկներգում:

Իր առաջին տեսահոլովակը՝ Happy Birthday-ը, Կարինա Իգնատյանը ներկայացրել է երկու տարի առաջ:

Կարինան, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է ելույթներով ներկայանալ Ռուսաստանի ամենահայտնի երաժշտական նախագծերում եւ մրցույթներում՝ «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» եւ այլն. ունեցել է երրորդ, երկրորդ եւ առաջին կարգի մրցանակներ, ինչպես նաեւ՝ Գրան-Պրի: Իսկ 2019-ին աղջիկը դարձել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը՝ ստանալով ուղեգիր ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ կատարել է Ավետ Բարսեղյանի, Մարգարիտա Դորոշեւիչի եւ Դեմչուկ Տարասի հեղինակած Colours of Your Dream երգը:



© NEWS.am STYLE