Քանյե Ուեսթի ու Ալլա Պուգաչովայի հիթերը. ինչ երաժշտություն է լսում Balenciaga-ի ստեղագործական տնօրենը

14:58   11 սեպտեմբերի, 2020

Balenciaga նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան ստեղծել է «Hello, My Name Is Demna» երգացանկն Apple Music-ի համար։ Դիզայները դրանում ներառել է ամենասիրելի երգերն ու Balenciaga-ի ցուցադրությունների երաժշտությունը։ Երգացանկի ընդհանուր տեւողությունը կազմում է 13 ժամ, իսկ երգերի քանակը 182-ն է։ Դրանց Շարքում են Նենսի Սինատրայի, Շադեի, Ջորջ Մայքլի, Քանյե Ուեսթի, Քարդի Բիի, Radiohead-ի, «Rammstein»-ի, Զեմֆիրայի, Վիկտոր Ցոյի, Ագաթա Քրիստիի եւ Ալլա Պուգաչովայի հիթերը։

Դիզայներն ու ապրանքանիշի մյուս աշխատակիցները յուրաքանչյուր ամիս կթարմացնեն երգացանկը՝ ավելացնելով սիրելի երգերն ու Balenciaga-ի ցուցադրությունների երաժշտությունը։

artwork

«Այս առաջին թողարկմանը կհաջորդեն իմ սիրելի երաժշտական կատարողների, երգերի ու անձանց երգանցակները, որոնք կարտացոլեն նրանց ճաշակն ու ազդեցությունները։ Ես սա անում եմ՝ պատկերացում տալու համար իմ երաժշտական ճաշակի եւ այն երգերի մասին, որոնք ինձ ուղեկցում են սովարական օրվա ընթացքում։ Պատրաստ եղեք բարձրացնել ձայնը»,- ասել է Գվասալիան։

Երգացանկը հասանելի է Apple Music-ում՝ Balenciaga-ի էջում։

Աղբյուրը՝ Blueprint

 



© NEWS.am STYLE