Իլոն Մասկը մոռացել է որդու անունը (վիդեո)

15:32   11 սեպտեմբերի, 2020

«Tesla» եւ «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հարցազրույցի ընթացքում մոռացել է չորս ամսական որդու՝  X Æ A-12-ի անունը, գրում է UNILAD-ը։

Լրագրողը գործարարին հարցրել է, թե ինչպես են նրա որդու գործերը՝ նշելով նրա անունը։ Մասկն անմիջապես չի հասկացել, թե ում մասին է խոսքն ու խնդրել է կրկնել հարցը. «Օ, Դուք իմ երեխային նկատի ունեք»։

«Tesla»-ի ղեկավարը նշել է, որ իր որդու անունը հնչում է «գաղտնաբառի նման», հավելել, որ տղայի մոտ ամեն ինչ հրաշալի է։



© NEWS.am STYLE