«Արդեն երկու շաբաթ է՝ այսպես եմ շրջում». Յուրի Դուդը ներկել է եղունգները

17:21   11 սեպտեմբերի, 2020

Յուրի Դուդի Instagram-յան էջում հրապարակում է հայտնվել, որում լրագրողը ցույց է տվել մատնահարդարումը. նրա եղունգներին գրված է «punk rock»։

«Արդեն երկու շաբաթ է՝ այսպես եմ շրջում։ Հաճույք»,- գրել է Դուդը։ Մինչ այդ նա տղամարդկանց մատնահարդարումը քննարկել էր «IC3PEAK» խմբի հետ հարցազրույցի ընթացքում ու նշել, որ «դա պարզապես հիանալի է»։

Լուսանկարը վեճեր է առաջացրել համացանցում. որոշ օգտատերեր սկսել են քննադատել նրան։ «Դու ո՞ւր ես գնում», «Կար տղա, եւ չկա տղա», «Շուտով կգնաս շուրթերդ մեծացնելու», «Դիսլայք, դադարում եմ հետեւել»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE