Գինի էր վայելում. ականատեսներին զարմացրել է արքայազն Հարիի հետ ռեստորանում վիճելուց հետո Մեգան Մարքլի պահվածքը

11:09   12 սեպտեմբերի, 2020

Արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե իբր Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի ամուսնությունը վտանգված է:

New Idea ամսագիրն իր էջերում մեջբերել է ականատեսի խոսքերը, որը տեսել է, թե ինչպես են Մեգանն ու Հարին ընթրիքի ժամանակ վիճել իրենց նոր տանից ոչ հեռու գտնվող Սանտա Բարբարայի ռեստորաններից մեկում: Ինչպես պատմում է նա, Մեգանը եւ Հարին հարաբերությունները պարզել են ընթրիքի ժամանակ, որից հետո արքայազնի վրա դեմք չի եղել:

«Նրանք վիճում էին։ Իսկ հետո Մեգանը վայելում էր մի բաժակ սպիտակ գինի եւ կարծես թե այնքան էլ չէր տխրել, բայց Հարիի դեմքին գույն չկար», - ասել է ականատեսը։

Թե ինչի պատճառով է ամուսինների միջեւ վեճ ծագել, առեղծված է մնում։ Նշենք, որ վերջին շրջանում Մեգանի եւ Հարիի հարաբերություններ պարզելու պատճառները գնալով նվազում են, քանի որ ամուսինների կյանքը վերջապես սկսել է կարգավորվել: Վերջերս նրանք գործարք են կնքել Netflix-ի հետ եւ նույնիսկ կարողացել են վճարել բրիտանական գանձարանի պարտքը՝ երկուսուկես միլիոն դոլարի չափով: Զույգի ֆինանսական վիճակը բարելավվում է, նրանք այլեւս կախված չեն լինի Հարիի հորից:



© NEWS.am STYLE