Ջիջի Հադիդ թոփլես հայտնվել է Նյու Յորքի ցուցապաստառներին

13:09   12 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը դարձել է Calvin Klein եւ Kith կոլաբորացիայի նոր գովազդային արշավի դեմքը: 25-ամյա աստղը, որը պատրաստվում է իր առաջնեկին լույս աշխարհ գալուն, Instagram-ի իր էջում ներկայացրել է գովազդային արշավի կադրերը։ 

Հայտնի է, որ ֆոտոշարքի նկարահանումները տեղի են ունեցել տարվա սկզբին, երբ սուպերմոդելը հղիության վաղ շրջանում էր։

Զեյն Մալիկի սիրելին լուսանկարներում ներկայացել է կիսամերկ։ Հադիդի սեքսուալ կադրերով ցուցապաստառները զարդարել են Նյու Յորքի փողոցները։ Ջիջին նկարահանվել է առանց ներքնազգեստի, իսկ բարեմասնությունները ծածկել են մազերի երկար շերտերը։ Սուպերմոդելը ֆոտոշարքի համար բնական կերպար է ընտրել։

Երկրպագուները հիացել են Ջիջի կրքոտ լուսանկարներով։ «Ինչպես կարելի է այդքան գեղեցիկ լինել», «Այստեղ նման է Քեյթ Մոսին», «Պարզապես կրակ», «Քնքուշ գրավչություն», «Որքան է Զեյնի բախտը բերել», - մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։



© NEWS.am STYLE