«Անիրական գեղեցկուհի»․ Քայլի Ջենները երկրպագուներին ուրախացրել է խորը դեկոլտեով լուսանկարով

14:14   12 սեպտեմբերի, 2020

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ գործարար Քայլի Ջեները, որին մայիսին զրկել էին աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից, անկեղծ հագուստով լուսանկար է հրապարակել եւ ուրախացրել երկրպագուներին: Լուսանկարների շարքը հայտնվել է Instagram-ի իր էջում։

Հրապարակված կադրերում 23-ամյա աստղը կերպարանք է ընդունել իր սեփական տան բակում։ Նա կրում է խորը դեկոլտեով արծաթագույն տոպ, որը մերկացնում է նրա կուրծքը, եւ կապույտ ջինս։ Նրա կերպարը համալրվել է մարգարտյա վզնոցով, ականջօղերով։

Երկրպագուները հիացմունք են հայտնել նրա արտաքին տեսքի վերաբերյալ եւ այդ մասին գրել մեկնաբանություններում: «Կրքոտ», «Հիասքանչ, ինչպես միշտ», «Թագուհի», «Ցանկանում եմ նման տեսք ունենալ», «Ամուսնացիր ինձ հետ», «Ես քեզ սիրում եմ, փոքրիկ», «Դու պարզապես անիրական գեղեցկուհի ես», «Հրաշալի լուսանկար», «Տարվա գեղեցկուհի», — գրել են նրանք:



© NEWS.am STYLE