«Պատուհանդ բաց արա». Արամեն նոր զուգերգ է ներկայացրել

13:21   12 սեպտեմբերի, 2020

Արամեն նոր համագործակցությամբ է ներկայացել: Երգիչը թողարկել է զուգերգ Stella անունով երգչուհու հետ: Տեսահոլովակը նկարահանվել է Ռիչարդ Մադլենյանի եւ Գրիգոր Կյոկչյանի հեղինակած «Պատուհանդ բաց արա» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, իսկ երգիչների կերպարը վստահվել է Արամ Նիկոլյանին:



© NEWS.am STYLE