«Գեղեցիկ»․ Շողեր Թովմասյանի լուսանկարը՝ Սեւանա լճից

16:48   12 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանուհին կրում է ջինսե տաբատ, աշնանային բլուզ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է վարսերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Շողեր Թովմասյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են ուղղել․ «Գեղեցիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ գույն, համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով երկարափեշ զգեստ, ինչն էլ հաջողությամբ համադրվել էր ամառային բարձրակրունկների հետ։ Դերասանուհու վարսերը հավաքված էին, նախընտրել էր երեկոյան վառ շպար։ Շողերի կերպարն ամբողջացնում էին զգեստի երանգի ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հեեւորդները հաճոյախոսություններ էին հղել նրան՝ գրելով․ «Շլացուցիչ»։



© NEWS.am STYLE