«Կյանքից վերցնում եմ ամեն ինչ»․ Օքսանա Սամոյլովան արմատապես փոխել է իմիջը (ֆոտո)

17:14   12 սեպտեմբերի, 2020

32-ամյա Օքսանա Սամոյլովան արմատապես փոխել է իմիջը։ Բազմազավակ մայրիկը նմանվել է կոմիքսների հերոսուհու։ Բյութի-վերափոխման արդյունքով նա կիսվել է իր Instagram-ում։

«Ես դա արեցի։ Ես ունեմ վարդագույն մազեր։ Ամբողջ կյանքում ունեցել եմ մուգ երանգի վարսեր եւ մի քանի տարի է երազում եմ վարդագույն մասին, սակայն սթափեցնում էի ինձ՝ ասելով, որ ես մեծ եմ, ինչ վարդագույն վարսեր։ Իսկ վերջերս ես հասկացա, որ պարզապես պարտավոր եմ իրականացնել այդ երազանքը, քանի որ հինգ տարի անց դա ավելի տարօրինակ տեսք կունենա։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ նման տեսքով կլինեմ, եւ երբ կձանձրանամ, սակայն մուգ երանգին վերադառնալը երբեք էլ ուշ չէ։ Կարճ ասած՝ կյանքից վերցնում եմ ամեն ինչ», - խոստովանել է Սամոյլովան։

Սամոյլովայի հետեւորդները գնահատել են նրա նոր համարձակ կերպարը եւ նույնիսկ նշել, որ Օքսանան աներեւակայելի նման է իր միջնեկ դստերը: «Պարզապես Լեան է», «Լեա, դու ես», «Լեան 20 տարի անց»:



© NEWS.am STYLE