Հայտնի է Վենետիկի փառատոնի 2020 թվականի հաղթողը

11:14   13 սեպտեմբերի, 2020

Վենետիկի կինոփառատոնի ժյուրին «Քոչվորների երկիրը» ֆիլմը ճանաչել է լավագույնը՝ շնորհելով մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։

Ժապավենը, որի գլխավոր դերակատարն է Ֆրենսիս Մակդորմենդը, պատմում է մի կնոջ մասին, որ կորցրել է իր տունը եւ ստիպված է ապրել շարժական տանը: Գործողությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգների արեւմուտքում:

Ֆիլմի ռեժիսորը ծագումով չինացի ամերիկուհի Քլոե Չժաոն է:

Ժյուրիի կողմից Գրան պրին շնորհվել է Միշել Ֆրանկոյի մեքսիկական «Նոր կարգ» ֆիլմին:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE